10198 դիտում
09:34 13-08-2023
Ավտովթար Երևանում. «Nissan» ավտոսրահի դիմաց բախվել են BMW-ն, Kia-ն ու Daewoo-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 12-ի, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Nissan» ավտոսրահի դիմաց, բախվել են 27-ամյա Ռուբեն Սաֆարյանի վարած Kia մակնիշի, 67-ամյա Վահրամ Թադևոսյանի վարած Daewoo մակնիշի և 41-ամյա Վարդուհի Հարությունյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենք վնասվածքներ չունեն:
Օպերատիվորեն ժամանել են նաևՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սամվել Աղասյանն ու Տաթևիկ Ռոստոմյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել սթափության փորձաքննության, պարզվել է, որ Kia-ի վարորդը եղել է ոչ սթափ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1993 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)