28612 դիտում
17:49 13-08-2023
Արարատի մարզի ոստիկանապետի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանում իրականացվել է «Քաղաքապետարանից վերացնել թմրամոլությունը» օպերացիան․ բերման է ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Մասիսի քաղաքապետարանի մոտ իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Քաղաքապետարանից վերացնել թմրամոլությունը» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խ․-ն իր մոտ և իր կողմից շահագործվող Honda Odyssey մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ է պահում և գտնվում է Մասիսի քաղաքապետարանի դիմաց։
Արարատի մարզի ոստիկաննները՝ մարզի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանի, մարզի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Նավասարդյանի և Ոստիկանության Մասիսի բաժնի պետի գլխավորությամբ, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մասիսի քաղաքապետարանի մոտ ձերբակալում և նշված ավտոմեքենայով Ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխում Հրաչիկ Խ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս անձնական խուզարկությամբ, տաբատի գրպանում հայտնաբերվում է թղթե փաթեթ, որի մեջ լինում է դեղականաչավուն մանրացված և չորացված մոտ 2․12 գրամ բուսական զանգված։
Արդեն Ոստիկանության Մասիսի բաժնում նա հայտարարում է, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի սրահում ունի ևս 11 փաթեթ թմրանյութ և խոստովանում է, թե ումից է այն ձեռք բերել և հայտնում է, որ այն ձեռք բերել՝ 1 փաթեթի դիմաց վճարելով 5000 դրամ։
Ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված փաստաթղթերը Հրաչիկ Խ․-ի հետ ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ումից է նա գնել թմրանյութը։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ բերման ենթարկվածը աշխատում է Մասիսի քաղաքապետարանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։