1189 դիտում
18:26 13-08-2023
Հորս հիվանդությունն այնպիսին է, որ նրան ոչ մի դեղ չի կարող օգնել. Վագիֆ Խաչատրյանի դուստր
Հուլիսի 29-ից Հակարի կամրջի ադրբեջանական ապօրինի տեղադրված անցակետի մոտից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվի մեկուսարանի բուժական բաժանմունքում ինչ-որ դեղեր են տալիս, որը սակայն ինչպես պնդում է նրա դուստրը Վերան, որեւէ օգուտ չի կարող տալ այդ հիվանդության դեպքում:
«Հայրս գտնվում է Բաքվի մեկուսարաններից մեկի բուժական բաժանմունքում, դեղեր է ընդունում, սակայն նրա ախտորոշումն այնպիսին է, որ ոչ մի դեղ, բնականաբար, չի կարող օգնել այդ հիվանդությանը, միայն վիրահատությունն է: Իրենք ասում են, որ դա օգուտ է տալիս, բայց նման բան չի կարող լինել, ոչ մի դեղ իրեն այդ հիվանդության պարագայում չի օգնի, դա փաստում են իր բժիշկները»,- NEWS.am-ի հետ զույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում հոր հետ տեսազանգ կամ ուղղակի զանգ չեն ունեցել, միայն մեկ անգամ հոր երկտողն են իրենց փոխանցել, իրենք էլ պատասխան երկտող են փոխանցել:
«Ինքը գրել էր, որ լավ է, մեր մասին է մտածում, որ ողջություն լինի, հետ կգա»,-ասաց նա:
Անդրադառնալով իր հորը առաջադրած մեղադրանքներին՝ նա նշեց, որ դրանք առհասարակ կեղծ են, քանի որ նման իրադարձություններ տեղի չեն ունեցել իրականում. «Հայրս ոչ մի կապ չունի այդ տարածաշրջանում կատարված որեւէ դեպքի հետ եւ չկա որեւէ ապացույց, որը կապացուցի, որ իրենց ներկայացված մեղադրանքները որեւէ կապ ունեն իրականության հետ»:
Վերա Խաչատրյանը ասում է, որ դիմել է իրավապաշտպան կառույցների, սակայն որեւէ արդյունք դեռ չկա: Նա շարունակելու է թակել այլ իրավապաշտպան կառույցների, որոնք փոքրիշատե կարող են օգնել իր հորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
823 դիտում
16:21 04-08-2023
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան