211652_close_icon
views-count2890 դիտում article-date 10:00 14-08-2023

Ահասարսուռ լուրն առավոտ կանուխ դաժան ցավ պատճառեց ինձ. Մանե Թանդիլյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ահասարսուռ լուրն առավոտ կանուխ դաժան ցավ պատճառեց ինձ և, համոզված եմ, բոլորին։ 11 զոհ և մոտ 7 վիրավոր գիշերվա սարսափելի ավտովթարի հետևանքով։

Ճանապարհային պատահարների այս դաժան ընթացքը պետք է կանգնեցնել։ Սա նաև հետևանք է նրա, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգական դեպքերը պատշաճ քննության և հետևությունների չեն արժանացել։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս սարսափելի պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան - Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 11 հոգի մահացել են, 6 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ա․ Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել Գյումրու բժշկական կենտրոնի, Գյումրու շտապօգնության կայանի, Արթիկի և Անիի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները։

Մահացածներից մի քանիսին Volkswagen-ից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանն ու նույն գումարտակի ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+

Նմանատիպ նյութեր