211652_close_icon
views-count41050 դիտում article-date 16:23 14-08-2023

Ավտովթար Երևանում․ բախվել են Nissan-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրաչ Սայադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Շիրակի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Հ․-ի վարած Nissan մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 18-ամյա Դավիթ Ե․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Հ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Դավիթ Ե․-ն և նրա ուղևոր Էրիկ Մ․-ն, ում տարիքը ճշտվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր