211652_close_icon
views-count1027 դիտում article-date 23:12 14-08-2023

Ես և կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չենք մասնակցում՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի․ Արթուր Վանեցյան․ Aysor.am

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է քաղաքական գործընթացներին ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցին։

«Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, և նման «շռայլություն» ինձ թույլ տալ չեմ կարող։ Մեր հայրենիքը՝ ներառյալ Արցախը, մեր ժողովուրդն այնպիսի ծանր շրջան է ապրում, որ որևէ ողջամիտ ու պատասխանատու մարդ չի կարող անտարբեր լինել ու որոշել չզբաղվել քաղաքականությամբ։ Ես քաղաքականության մեջ եմ, և լինելու եմ այնքան, մինչև հասնեմ իմ առջև դրված խնդիրների լուծմանը։ Մանրամասնել չեմ ուզում, դրա մասին շատ եմ խոսել»,- ասել է նա Aysor.am-ի հետ զրույցում։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Վանեցյանն ասել է․ «Ես և «Հայրենիք» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չենք մասնակցում՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի. նկատի ունեմ որևէ մեկին աջակցելը կամ օգնելը»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր