211652_close_icon
views-count13835 դիտում article-date 17:22 15-08-2023

Երևանում՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի» ետնամասում հրշեջ-փրկարարներն ու պարեկները կարողացան կանխել, ապա մարել խոտածածկ տարածքում առաջացած կրակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ 9-րդ փողոցի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի ետնամասում խոտածածկ տարածք է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը՝ Ջանվելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Հրշեջները, ապա նրանց միացած նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Գևորգ Աբրահամյանը նախ պայքարում էին կրակի տարածման դեմ, ապա մոտ 2 ժամ աշխատելով՝ մեկուսացրեցին և մարեցին հրդեհը։

Այրվել է ընդհանուր մոտ 3 հա խոտածածկույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+

Նմանատիպ նյութեր