211652_close_icon
views-count1462 դիտում article-date 23:32 15-08-2023

Հանրապետության որոշ հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի Խաչքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ջրարբի, Ջրառատ, Ապագա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր