211652_close_icon
views-count853 դիտում article-date 17:47 16-08-2023

Արցախից հերքում են. հղի կնոջ մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։

 Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ  չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր:

Նմանատիպ նյութեր