211652_close_icon
views-count1009 դիտում article-date 22:01 16-08-2023

Հայաստան կժամանի ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարի խորհրդարանական պետ​​քարտուղար Նիլս Անենը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարի խորհրդարանական պետ​​քարտուղար Նիլս Անենը նոյեմբերի 21-ին ժամանելու է Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Նա նշեց, որ Նիլս Անենը Հայաստան կայցելի մասնակցելու նոյեմբերի 21-ին և 22-ին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական անդրանիկ նիստին։

«Նիլս Անենը հայ գործընկերների հետ կբանակցի տարբեր ոլորտներում ապագային միտված նոր ծրագրերի և նոր շեշտադրումների շուրջ»,- ասաց Ռիխտերը։

Նմանատիպ նյութեր