20248 դիտում
22:46 16-08-2023
Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում․ ավտոտեխսպասարկման սրահում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից դեպի Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին տան տանիք է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։
Լրացուցիչ ժամանել են մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները, ապա նրանց միացած քաղաքացիները պայքարեն կրակի դեմ։
Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետր հեռավորությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ-պահեստներից մեկում։
Ոստիկանության Գավառի բաժնում պարզվում են ավտոտեխսպասարկման կենտրոնի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է կրակն առաջացել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+