9793 դիտում
13:49 17-08-2023
Մասնակից վարորդներն աննշան խախտումներ էին արել․ Փաշինյանը՝ Շիրակի մարզի ավտովթարի մասին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար»։
Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով 11 կյանք խլած վթարին, գրում է Tert.am-ը։
Նա նշեց, թե առաջին միտքն այն էր, որ եթե օրինակ՝ ավտոմեքենաների կամ վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, իրենք կարող էին վերապահումներ ներկայացնել ոստիկանությանը, որ ինչու այս ճանապարհին չեն հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն։ Սակայն, ըստ Փաշինյանի, արագ արձանագրել են, որ վարորդական իրավունքներն իրավազոր են։
Ավելին, Փաշինյանի ներկայացմամբ՝ նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն են դուրս բերել, բայց ոչ մի առանձնահատուկ բան չեն գրանցել, վթարի մասնակից վարորդներն աննշան խախտումներ էին արել։
Վարչապետն ասաց, որ դեպքը, ըստ ամենայնի, քննությունը կպարզի։
Հետո Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց գործի քննությունից։
Ի պատասխան Քյարամյանը տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ նշանակված է փորձաքննություն։
«Փորձաքննության արդյունքով կհասկանանք՝ արդյո՞ք կա խախտում, թե՞ ոչ: Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաև կասի, թե ով է մեղավոր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դեպքի քննության ընթացքում արտառոց տվյալներ չկան։
Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում դարձյալ խոսեց ավտոճանապարհների վիճակից և ուշադրություն հրավիրեց սպասարկման հետ կապված խնդիրներին։
Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ճանապարհի կառուցման հաջորդ պահից սկսած պետք է պատշաճ սպասարկում իրականացվի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչների կողմից պարզվել է այսօր Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Համլետ Պետրոսյանը, իսկ Volkswagen Crafter-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Մառլեն Մարգարյանը։
Վթարի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Պետրոսյանը, Volkswagen Crafter-ի ուղևորներ 27-ամյա Մարգարիտա Գաբրիելյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Երևանի բնակիչներ 34-ամյա Լիլիթ Ղուսասովան, 39-ամյա Էդուարդ Սահակյանը, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ավանեսյանը, Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, իսկ Volkswagen Crafter-ի վարորդ Մ. Մարգարյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Էլոյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Լիաննա Քոչինյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Եվա Փարսյանը, 27-ամյա Նարե Ամարյանը, Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամա Հելեն Դադայանը, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Ամալյա Մնացականյանը, 50-ամյա Բարիս Թորոսյանը, 45-ամյա Անահիտ Հակոբյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Ալվարդ Մարտիրոսյանն ու 56-ամյա Արայիկ Մուրադյանը տեղում մահացել են։
Լուանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 303+
303+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)