1030 դիտում
17:14 17-08-2023
Իրավապահ կոչվող համակարգը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը․ Արմեն Աշոտյանի փաստաբան
Կալանավորված Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է և լրացուցիչ բացատրությունների կարիքը չկա:
Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը:
Գրածս, այդ լույսի ներքո, միգուցե այդքան էլ կարևոր չէ, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, ուշադրության արժանի:
Որպես կանոն, իրավապահները, կատարելով քաղաքական պատվեր, մշտապես ձգտել են ապահովելու պրոցեսի ձևական կողմի պատշաճությունը: Նկատի ունեմ, որ թղթերը պետք է լինեն «սիրուն» և օրենքին համապատասխանող արտաքին տեսքի, չպետք է լինեն վրիպակներ, սխալներ և այլն:
Ամեն դեպքում, իրավապահները քաջ գիտակցելով, թե ինչ են անում, միշտ ձգտել են ապահովագրվել ապագայում հնարավոր բացասական զարգացումներից:
Արմեն Աշոտյանի դեպքում այդ մոտեցումը չկա: Չեմ կարող ասել, թե դա ինչի հետևանք է, բայց թույլ են տրվում այնպիսի սխալներ, որոնք իրենց հերթին հիմք են, ամենից զատ, Արմեն Աշոտյանին անհապաղ ազատելու համար: Դրանցից մեկի մասին խոսել եմ հարցազրույցի ընթացքում՝ Արմենին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը ՝ հենց տեքստում, սևով սպիտակի վրա, ուղղված էր «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին»:
Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի անվանմամբ դատարան չկա, բայց դա քրեադատավարական կարգի այնպիսի խախտում է, որի պայմաններում դատարանը պարտավոր է, օրենքի ուղղակի պահանջով, մերժել վարույթի հարուցումը, այսինքն՝ չքննել միջնորդությունը: Ի՞նչ է անում դատավորը: Հայտարարում է, որ դա համարել է տեխնիկական վրիպակ: Ինչպես կարելի է նման խոսքին արձագանքել:
Օրինակ՝ ես էլ համարում եմ, հարգելի դատավոր, որ քեզ պաշտոնի նշանակելու մասին նախագահի հրամանագրում ևս տեխնիկական վրիպակ է և իրականում այլ մարդ է նշանակվել: Երկու դեպքում լրջության աստիճանը նույնն է:
Բայց առկա է մեկ այլ խախտում ևս: Արմենին մեղադրանք է առաջադրված երեք հոդվածով՝ նախկին քրեական օրենսգրքով: Դրանցից մեկն է 179 հոդվածի 3-րդ մասը, որը որպես պատիժ նախատեսում է 5-8 տարի ազատազրկում: Այդ հոդվածին գործող քրեական օրենսգրքում համապատասխանում է 256 հոդվածի 3-րդ մասը: Այս հոդվածի սանկցիան 4-8 տարի է: Կարծես տարբերությունը այդքան մեծ չէ, դե եթե չհաշվենք, որ քրեակատարողական հիմնարկում ամեն ավելորդ րոպեն էլ շատ դաժան է:
Ինչևէ, քանի որ նոր հոդվածը ավելի մեղմ է, ապա թե Սահմանադրության, թե նոր քրեական օրենսգրքի պահանջով, Արմենին չէր կարող մեղադրանք ներկայացվել 179 հոդվածի 3-րդ մասով, իսկ ներկայացվելու դեպքում, այն պարզապես ապօրինի է: Մեծ հաշվով, եթե մեկնաբանենք օրենքը հօգուտ մարդու, Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ և նրա նկատմամբ խափանման որևէ միջոց չի կարող կիրառվել: Ես համառորեն սպասում էի, որ գոնե մի դատախազ, քննիչ կամ դատավոր սա կնկատի և դիտմամբ սրա մասին չէի բարձրաձայնում, որպեսզի դա էլ չհայտարարեն «տեխնիկական վրիպակ»:
Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անկախ բոլոր այլ հանգամանքներից՝ հետապնդման բացահայտ քաղաքական բնույթից, հանցակազմի առերևույթ բացակայությունից, Արմեն Աշոտյանը նաև նշված հիմքով մեղադրյալ չէ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել, իսկ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել: Նա իհարկե դա չի անի, բայց այս ամենը հիմք է, որ ժամանակները փոխվելուց հետո, գլխավոր դատախազը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Նմանատիպ նյութեր
1258 դիտում
17:15 30-10-2023
Աշոտյանը քաղաքական-իրավական ոչնչացման ենթարկեց իշխանությանն ու նրա պատվերը կատարող համակարգին. Աբրահամյան
Այս բաժնից
1396 դիտում
10:30 18-11-2024
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան
1021 դիտում
09:50 18-11-2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել