211652_close_icon
views-count1522 դիտում article-date 10:30 18-11-2024

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։

Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, և Սասուն Խաչատրյանն ազատման դիմում են գրել:

Նմանատիպ նյութեր