211652_close_icon
views-count1648 դիտում article-date 23:22 18-08-2023

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն

Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։

Ինչպես փոխանցում է «Արցախպրես»-ը, մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները գոտեմարտելու են 5 քաշային կարգում։
 
Իր առաջին գոտեմարտում 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը ծանրագույն հաղթանակ է տոնել և հավասար միավորների պայմաններում հաղթել ադրբեջանցի Ֆարաիմ Մուստաֆաևին։ Առաջին մրցափուլում Հովեյանը հաղթել է 7։0 հաշվով, ադրբեջանցին երկրորդ մրցափուլում հավասարեցրել է հաշիվը, բայց տեխնիկական հնարքների ավելի բարձր միավորների շնորհիվ հաղթել է հայ ըմբիշը։
 
1/8 եզրափակիչում Հովեյանը գոտեմարտել է խորվաթ Մաթեյ Ռեբիչի հետ, հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
 
87 կգ քաշային կարգում արդեն 2 հաղթանակ է տոնել Վիգեն Նազարյանը։ Մեր ըմբիշը նախ առավելության է հասել ճապոնացի Դաիսե Իշոնի նկատմամբ, ապա երկրորդ գոտեմարտում 3։1 հաշվով առավելության է հասել ղազախստանցի Նուրասիլ Ամանալիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Անդրեասյանի հետ։

Նմանատիպ նյութեր