211652_close_icon
views-count1039 դիտում article-date 11:37 19-08-2023

Ռուսաստանի հարավում սպասվում է շոգ՝ «ինչպես Թուրքիայում»

Անբնական շոգ է սպասվում Ռուսաստանի հարավում։ Այս մասին նախազգուշացրել է Ռուսաստանի «Հիդրոմետկենտրոնի» ղեկավար Ռոման Վիլֆանդը, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Նա նշել է, որ ջերմաստիճանը կհասնի +39-ի։ Այսինքն՝ առաջիկա օրերին Ռուսաստանի հարավում կլինի այնպիսի շոգ, «ինչպիսին Թուրքիայում է»։

Խոսքը Հարավային եւ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգների մասին է։ Շոգից կտառապեն Ռոստովի, Վոլգոգրադի եւ Աստրախանի մարզերի, Կալմիկիայի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերի բնակիչները։ Անբնական շոգ կլինի նաեւ Հյուսիսային Կովկասի բոլոր հանրապետություններում։

Թե որքան կտեւի այդպիսի եղանակը՝ օդերեւութաբանը չի նշել։ Նա ընդգծել է, որ ցուցանիշները 4-6 աստիճանով նորմից բարձր կլինեն։

Նմանատիպ նյութեր