793 դիտում
16:07 19-08-2023
Շաբաթական կիրականացվի Երեւան-Կապան երկու չվերթ
Այսօր, օգոստոսի 19-ին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին պատկանող չեխական արտադրության L410 ինքնաթիռով իրականացվել է առաջին ներկայացուցչական չվերթը Երևան-Կապան-Երևան երթուղով։ Այս չվերթով Զվարթնոց օդանավակայանից Սյունիք օդանավակայն ժամանեցին Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Սյունիքում առաջին ուղևորներին դիմավորեցին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։
Առաջին չվերթով Երևան մեկնեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Այդ մասին հայտնում են ԶՊՄԿ-ից։
Սյունիք օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով․ «Օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ երկրի համար։ Այն կարևոր է նաև ԶՊՄԿ-ի, որպես երկրի խոշորագոյւն ձեռնարկության համար, քանի որ կանոնավոր չվերթները զգալիորեն կբարելավեն ընկերության աշխատակիցների, գործընկերների և հյուրերի համար բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ։ Պատկան մարմինների կողմից համապատասխան որոշմամբ կանոնավոր չվերթները նախատեսվում է սկսել շուտով՝ ավնտանգային բոլոր պահանջների լիարժեք ապահովմամբ։ Չվերթները կիրականացվեն լիցենզավորված ընկերության կողմից, իսկ ԶՊՄԿ-ն հնարավորությունների սահմաններում կաջակցի բնակչության համար ավիատոմսերի մատչելի գնի ձևավորման գործընթացին»։
Երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնում է, որ շաբաթական կիրականացվի երկու չվերթ ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դարմ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։
Հիշեցնենք, որ մինչ այս մի շարք տեխնիկական թռիչքներ են տեղի ունեցել, իսկ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ մեկնել էր Երևան-Կապան ավիաչվերթով։

Նմանատիպ նյութեր
11786 դիտում
12:36 29-07-2022
«Ֆլայ Արնա» ավիաընկերությունը շուտով կսկսի իրականացնել շաբաթական 14 չվերթ դեպի Մոսկվա, 4-ական չվերթ՝ Սոչի և Թբիլիսի
2116 դիտում
16:59 14-09-2020
Սեպտեմբերի 16-ից 21-ը ներառյալ Մոսկվա-Երեւան ուղղությամբ չարտերային 6 չվերթ կիրականացվի
5780 դիտում
23:26 19-11-2021
Չեղարկվել են Երեւան-Կապան-Երեւան թռիչքները. ավիափոխադրողը հետ է վերցրել հայտը. Sputnik Արմենիա
Այս բաժնից
412 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
373 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը