28316 դիտում
22:08 20-08-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Զովունիում Mitsubishi-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Գ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սալիկներին, ապա գլխիվայր շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկնեի հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գխավորութամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Ալիկ Գևորգյանն ու Միքայել Ավագյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցունում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+