211652_close_icon
views-count937 դիտում article-date 19:50 24-08-2023

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Բացի կատարված աշխատանքների մասին զեկույցից, կարևոր է մեր ղեկավարներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Առաջարկվում է դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրում, ինչպես նաև ընդունել այդ ռազմավարական փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ մեր ղեկավարները կհավաքվեն տարեվերջին», - նշեց Միխայիլ Միշուստինը։

Նմանատիպ նյութեր