211652_close_icon
views-count31111 դիտում article-date 14:49 30-01-2021

Մինչ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը հիվանդանոցում պայքարում է կորոնավիրուսի դեմ, նրան փորձում են անհիմն մեղադրել

Այսօր՝ հունվարի 30-ին, Էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ ՀՀ Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը մուտք է գործում Դավիթաշեն թաղամասում գտվող ժողովրդին հայտնի «Պոլկովնիկի մոտ» ռեստորանային համալիր։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան, որը ներկայացվել է նշված նյութի մեջ, որի համարանիշներն են ՊՆ 04 00 Մ, պատկանում է ոչ թե նշված հոդվածում ներկայացված անձին, այլ ՀՀ Պաշտպանության նախարարության սպառազինությունների վարչության պետ գեներալ Պողոս Պողոսյանին։ Իսկ Ա․ Ավթանդիլյանը արդեն մեկ շաբաթից ավելի է վարակված է կորոնավիրուսով և բուժում է ստանում Երևանի հիվանդանոցներից մեկում։ Ստացվում է՝ մինչ նա պայքարում է կորոնավիրուսի դեմ, նրա անունը անհարկի, կամ գուցե մտածված շահարկվում է։ Այստեղ են ասել՝ Աշխարհ կանգնի, իջնող կա։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է [url=https://lurer.com/?p=404463&l=am&fbclid=IwAR0aVNpPtXvTbCEDVOJ-tXMQv6BQyFD9PLvIjlolWkzsPYaXg1vIxbXQK_o]նշված նյութը[/url], որի մեջ անհիմն շոշափվում է Ա․Ավթանդիլյանի անունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր