211652_close_icon

Բաքվում հանդիպել են Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը

views-count1141 դիտում article-date 15:48 27-08-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ 24news-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրների համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր