211652_close_icon
views-count1165 դիտում article-date 16:01 27-08-2023

Գնել Սանոսյանը Գառնիում ներկա է գտնվել ՃՇՀԱՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գառնիում ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։

ՏԿԵ նախարարը շնորհավորել է ՃՇՀԱՀ շրջանավարտներին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ ապագա բոլոր նախաձեռնություններում։

«Կարճ ժամանակում դուք վերածվել եք հավաստագրված մասնագետների, ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, որոնք թույլ են տալիս ակտիվորեն մասնակցել մեր երկրում ընթացող հսկայածավալ շինարարության բոլոր փուլերին՝ օբյեկտի նախագծումից մինչև դրա կառուցումը, և հետագա շահագործման հանձնելը:

Կասկածից վեր է, որ աշխատելով իրական օբյեկտների՝ շենքերի և շինությունների, ճանապարհների նախագծման և կառուցման ոլորտում, դուք անմիջապես կզգաք պատասխանատվության մեծ աստիճան ձեր կայացրած որոշումների համար»,-իր ելույթում ասել է նախարարը։
Ելույթից հետո նախարար Սանոսյանը շրջանավարտների է հանձնել իրենց ավարտական դիպլոմները։

Նմանատիպ նյութեր