34932 դիտում
12:51 28-08-2023
Վիճաբանություն, ծեծկռտուք Վանաձորում․ կան վիրավորներ․ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են թե՛ մասնակիցներին, թե՛ հանցագործության գործիք դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու Բազումի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հարությունյանը։
Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հայարփի Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձորի բնակիչ, 38-ամյա Գարիկ Ասլիկյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ, պարզել են, որ Գ․ Ասլիկյանի հետ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկի մոտ վիճաբանել է Վանաձորի բնակիչ, 20-ամյա Վարդան Սաֆարյանը, ովքեր փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Գ․ Ասլիկյանը, ըստ օպերատիվ տվյալների, իր մոտ եղած երկաթյա լինգով հարվածներ է հասցրել Վ․ Սաֆարյանին և նրա հորը՝ Վանաձորի բնակիչ, 45-ամյա Արման Ս․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա այդ ընթացքում Վ․ Սաֆարյանը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գ․ Ասլիկյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել է փախուստի՝ նետելով հանցագործության գործիք դանակը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանությանը ներկա է եղել նաև Սաֆարյանների մյուս եղբայրը՝ 21-ամյա Տիգրան Սաֆարյանը։
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ․ Սահակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանություն, ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ են ստացել նաև հայր և որդի Սաֆարյանները։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+