211652_close_icon

Ինձ ստիպողաբար հեռացրել են, այդ մարդիկ իրենց անձնական և խմբակային շահերն էին հետապնդում․ Հայկ Մարության

views-count1450 դիտում article-date 14:50 30-08-2023
Ինձ ստիպողաբար հեռացրել են, որովհետև այդ մարդիկ, որոնց հետ ես աշխատում էի, իրենց անձնական և խմբակային շահերն էին հետապնդում։

Այս մասին Աջափնյակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին՝ թե ինչու իրեն ժամանակին հեռացրին քաղաքապետի պաշտոնից։

«Մենք ժողովրդին 2018թ․ հեղափոխության ժամանակ ի՞նչ ենք հայտարարել, այդ նույնը պետք է պահենք։ Ես ինչ ասել եմ՝ բառ առ բառ, ես այդ սկզբունքները պահել եմ մինչև վերջ», - ասաց Մարությանը։
 

Նմանատիպ նյութեր