29863 դիտում
17:48 30-08-2023
ՇՏԱՊ․ Շրջակա միջավայրի նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը «ուղտի ականջում քնած են»․ Սևանա լճի հանրային ափերի մոտ թափված է մի քանի տոննա աղբ, տիրում է գարշահոտություն ու կա համաճարակի վտանգ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 27-ին Հայաստանում նշվում է Սևանա լճի օրը և այդ օրը հավանաբար բազմաթիվ պետական պաշտոնյաներ գուցե 1 րոպե հիշել են կապուտաչյա գեղեցկուհու մասին, ինչու չէ՝ գուցե նաև հպարտացել, որ իրենց բախտ է վիճարկվել գոնե 1 անգամ լինել Սևանում։
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարում է Սևանա լճի պահպանման ուղղությամբ, կարծես թե Շրջակա միջավայրի նախարարությունը (նախարար Հակոբ Սիմիդյան), Գեղարքունիքի մարզպետարանը՝ (Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան), Սևան խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմը՝ (Սևանի քաղաքապետ՝ Սարգիս Մուրադյան), «Սևան» ազգային պարկի պաշտոնյաները իրենց աշխատանքում լուրջ թերացումներ են գրանցում Սևանի պահպանման ուղղությամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 30-ին, Սևանա լճին հարակից շատ հատվածներում, որտեղ գործում են իբրև թե հանգստի գոտիներ, գտնվում են հակասանիտարական վիճակում։ Առանց գույները խտացնելու կարելի է ասել, որ տարբեր հատվածների աղբը եթե հավաքվի, այն կկշռի մի քանի տոննա։
«Այդ խոզանոցի վերածված տարածքները տրվել են մասնավոր ընկերությունների»,- այդպես էին ասում հարևանությամբ հանգստացող քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։
Հիմա հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են Սևանն աչքի լույսի նման պահելու գործում։
Երբ Գեղարքունիքի մարզպետը Կարեն Բոթոյանն էր, նման խայտառակ պատկերների ականատես չէիր լինի, նա հատուկ շաբաթվա տարբեր օրերի՝ հիմնականում ամռանը, երբ Սևանա լիճ այցելուների թիվը բազմապատկվում է, ստուգումներ էր իրականացնում, ու սեփականատերերը պարտավորվել էին տարածքներում ունենալ հատուկ աղբամաններ և աղբը գրեթե ամեն օր հեռացվում էր, իսկ հիմա խայտառակ վիճակ է տիրում։ Թափված աղբը իր գարշահոտությամբ չի զիջում Նուբարաշենի հայտնի աղբավայրին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին