211652_close_icon
views-count1096 դիտում article-date 21:19 30-08-2023

Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ Միխայել Ռոթ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոթը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է, որ  հունիսի կեսերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ օգնության բոլոր մատակարարումները։

« Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն:

Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է ԵԽ «փաստահավաք» առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա»,- գրել է Ռոթը։

Նմանատիպ նյութեր