211652_close_icon
views-count772 դիտում article-date 19:10 31-08-2023

ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի կազմակերպած հանդիպմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Օսլոյում օգոստոսի 31-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից կազմակերպված հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Միջոցառման շրջանակներում անցկացվել են տեղեկատվության և փորձի փոխանակում օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների միջև։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի մանդատն ու սկզբունքները։

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության հրավերի համար և բարձր գնահատել ցանցի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Հանդիպման նպատակն Օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների համար հարթակի ստեղծումն է` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բազմակողմ համագործակցությունը խթանելու և մարդու իրավունքների պաշտպանի առաքելության իրականացման առանձնահատկությունները նկատի ունենալու նպատակով։

Նմանատիպ նյութեր