211652_close_icon

Նախորդ ընտրական խոստումների 80 տոկոսն արդեն գործի ենք վերածել. Թանդիլյան

views-count1057 դիտում article-date 13:10 01-09-2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական տեսահոլովակ է հրապարակել, որում կուսակցության անդամները՝ նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ ներկայացնում են, թե ինչո՞ւ պետք է քաղաքացիները քվեարկեն իրենց կուսակցության օգտին։ 

«Ինչու՞ ընտրել «Ապրելու երկիր» կուսակցությանը․

 «Ապրելու երկիրն» ունի անցած ճանապարհ։ Նախորդ ընտրական խոստումների 80 տոկոսն արդեն գործի ենք վերածել։ Ստուգեք։

 «Ապրելու երկիրն» ունի խնդիրների լուծման հստակ և իրատեսական ուղեցույց։ Մենք պոպուլիզմով չենք զբաղվում։

 «Ապրելու երկիր»-ը սահմանում է խոսքն աշխատանքի վերածելու հստակ ժամկետներ։

 Մենք հայամետ ենք. մեր բարձրագույն արժեքը Հայաստանի շահն է»։

Նմանատիպ նյութեր