149562 դիտում
21:37 02-09-2023
Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորի բժիշկները պայքարում են հրազենային վնասվածքներ ստացած երկու կանանց կյանքի համար. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։
Ժամը 20:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։
Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունենա օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։
Քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի և Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արման Գալստյանի, Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են, որտեղ է տեղի ունեցել դեպքը և այս պահին դեպքի վայրում քննիչները զննություն են կատարում:
Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կան կրակոցի հետքեր:
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորպես դադարեցվել է:
Մարզի ոստիկանապետ Ա. Զաքարյանի հանձնարարականով «Վանաձոր» բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորները 2-ը չեն:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել: Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: Ժամանել էին նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահան Այվազյանի, Հայարփի Սահակյանի և Գագիկ Սաֆարյանի գլխավորութամբ։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ:Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 288+
288+