211652_close_icon
views-count1129 դիտում article-date 11:23 03-09-2023

Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250 մ երկարություն․ Խորեն Գրիգորյան

Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250 մ երկարություն և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մ լայնությամբ մեկ երթևեկելի գոտի:

Հնարավորություն է տալու միջոցառումների և դժբախտ պատահարների (հրդեհ, փլուզում, վիրավորների տարհանումև այլ) ժամանակ զերծ մնալ խճողումային իրավիճակներից, ուշացումների և ՃՏՊ առաջանալու հավանականությունից։

Վերջինս շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին անմիջապես տրանսպորտային հոսքը ուղղելով Կիևյան և Հալաբյան փողոցներ»։

Գրիգորյանը գրառմանը կից ներկայացրել է նախատեսվելիք ճանապարհի էսքիզը։

Նմանատիպ նյութեր