211652_close_icon
views-count1468 դիտում article-date 14:48 03-09-2023

Ադրբեջանը բողոքել է BBC-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման ընթացքում «կողմնակալ» աշխատանքից

Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել: Այս մասին փոխանցում է Tert.am-ը։

«Վերջին օրերին BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) նյութեր է հեռարձակում և «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ միակողմանիորեն լուսաբանելով «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) առկա իրավիճակը։

Մամուլի խորհուրդը եկել է այն եզրակացության, որ BBC-ի՝ անկախ Ադրբեջանի իրողություններին ներկայիս մոտեցումն անցանկալի է։ Կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի «տարածքային ամբողջականությունը» (չակերտները՝ Tert.am) ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»,- եզրափակել է պետական կառույցը:

Նմանատիպ նյութեր