36815 դիտում
21:45 04-09-2023
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. ջրային կոմիտեի «վայ չինովնիկների» անմարդկային վերաբերմունքի պատճառով Սուրենավան գյուղի բնակիչների քրտինքով մշակված բերքը ավիրվել է. գյուղացիներն էլ «քաղցր խոսքերով» են հիշում պատասխանատուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 20 օրից ավելի է, ինչ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի և անօգնական վիճակում:
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «20 օրից ավելի է՝ դեռ սովետական տարիներից հայտնի Կախականի ջրատարից ջուրը դուրս է տալիս ու իր «սև գործն» անում : Ով է տեսել, որ 20 օր ահազանգես ջրային տնտեսություն է ու էնտեղից միայն պատասխանեն, թե դա իրենց գործը չի: Եթե դա ձեր գործը չի, բա ինչի համար եք մեր՝ հարկատուներիս հաշվին, ձեր «թափանները» լցնում: Առավոտից իրիկուն հողի հետ կռիվ ենք տվել, մշակել ենք ու բանջարեղեն աճեցրել ու հիմա ձեր փնթի աշխատանքի ու ոչ մարդկային վերաբերմունքի պատճառով հայտնվել ենք «կոտրած տաշտակի» առաջ: Գյուղի մեծ մասը վնասներ է կրել միլիոնների ու բոլորը վարկերի տակ «ճկռում» են: Սովետական տարիներին էդ Կախականի ջրատարն ու դրենաժորները մաքրում էին, ինչի համար էլ նման դեպքեր չէին լինում, իսկ հիմա ջրային տնտեսությանը 20 օր է ասում ենք, խնդրում ենք, որ մաքրեն, պատասխանում են, թե դա իրենց գործը չի: Ամբողջ բերքը, ձմերուկների դաշտերը, հեկտարներով խաղողը ջրային տնտեսության այդ «վայ չինովնիկների» պատճառով էս օրն է ընկել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կան ընտանիքներ, որոնք բազմազավակ են՝ 10 շունչ են, ու հիմա այդ մարդիկ չգիտեն՝ ինչպես են փակելու վարկերը: Կան գյուղացիներ, որոնց ամբողջ խաղողը նեխել է: Առանց գույները խտացնելու կարելի է ասել, որ Սուրենավանում Կախականի ջրատարի և դրենաժորների չմաքրման պատճառով մարդիկ բավականին լուրջ վնասներ են կրել ու դրա թիվ 1 պատասխանատուն ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեն է՝ հանձինս նախագահ Վահագն Գևորգյանի, ով եթե մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեր գյուղացիների ահազանգերին, ապա մեկ շաբաթը բավական էր, որպեսզի ջրատարն ու դրենաժորները մաքրվեին ու խնդիրը, ինչպես գյուղացիներն էին ասում, 10 տարի կկարգավորվեր:
Գյուղապետարան էլ չեն դիմել, քանի որ ասում էին. «Կստանայինք նույն պատասխանը, թե իմ ֆունկցիայի մեջ չի մտնում»: Նույն հարցով նաև մարզպետարան էլ չեն դիմել, որովհետև ասում էին. «Ասես չասես, նույն պատասխանն են տալու, որ դա ջրային կոմիտեի իրավասության մեջ է, մենք այդտեղ անելիք չունենք»:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։