211652_close_icon
views-count1009 դիտում article-date 20:10 05-09-2023

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին ՀՀ նախագահի սեպտեմբերի 4-ի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Աննա Աղաջանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»։

Նմանատիպ նյութեր