211652_close_icon
views-count1033 դիտում article-date 15:10 29-12-2022

Պուտինն ու Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի թեման․ Պեսկով

Դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի թեման, Ռուսաստանը մտահոգված է տարածաշրջանում լարվածությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ria.ru-ն։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորմանը։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է եւ մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը՝ առաջին հերթին կատարելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է իր աշխատանքն ու ջանքերը ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ շփումներում։

Նմանատիպ նյութեր