35599 դիտում
18:46 08-09-2023
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50 սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Ռուբեն Զ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 74-ամյա Ալբերտ Խ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռուբեն Զ.-ն տեղում մահացել է, իսկ Ալբերտ Խ.-ն և վերջինիս ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Եվա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մահացածին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել դիատարին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը:
Վթարի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)