86731 դիտում
09:29 06-09-2015
Դաժան ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ երիտասարդ զինվորականները Mercedes-ով բախվել են հաստաբուն ծառին. կա 3 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` սեպտեմբերի 5-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 86 ՏT 777 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը` քաղաքացիները իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Սևակ Գասպարյանին, 28-ամյա Հարություն Միրզոյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհային ոստիկանների, Վարդենիսի ոստիկանության աշխատակիցների, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ծառայության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 38-ամյա Գրիգոր Սահակյանին, 38-ամյա Գևորգ Վարդանյանին և 29-ամյա Տարոն Սեդրակյանին:
Վերջիններս նույնպես օպերատիվ վթարի վայր ժամանած բժիշկները տեղափոխել են Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Ճանապարհին Տ. Սեդրակյանը գիտակցության չգալով` մահացել է:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արայիկ Շահնազարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Վարդենիսի բաժնի օպերատիւվ խումբը` Վարդենիսի ոստիկանապետի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են քննիչները` մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցում մահացել են նաև Գ. Սահակյանը, ով կոչումով մայոր էր, Գ. Վարդանյանը, ով կոչումով ենթասպա էր, Տ. Սեդրակյանը, ով կոչումով կապիտան էր, իսկ վիրավորներից Հ. Միրզոյանը` սերժանտ է:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների` մահացածներն ու վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են և այդ հանգամանքից ելնելով` վթարի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոատիկանության աշխատակիցներ:
Ոստիկանությունը, քննչական բաժինն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ