1258 դիտում
20:28 08-09-2023
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Աննա Հակոբյանի՝ Կիևին օգնություն փոխանցելու, Ալեն Սիմոնյանի հայտարարությունների, Բադալյանի և Գևորգյանի ձերբակալությունների հարցով․ tert.am
Tert.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
«Վերջերս մենք արձանագրեցինք Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում ու քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ու Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործելիության մասին 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին որոշակի կասկածների ի հայտ գալը»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է «մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ. Հակոբյանի մարդասիրական օգնություն Կիևի նացիստական ռեժիմին, և ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժությունների անցկացում»։
Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրան կոշտ հայտարարություն է արվել։
Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որը վկայում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին»՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն ընդհանուրն առմամբ»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1474 դիտում
17:15 09-06-2024
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո
1504 դիտում
21:50 07-09-2023
Հետևում ենք իրավիճակի զարգացմանը․ ՌԴ դեսպանությունը՝ Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին
Այս բաժնից
835 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
961 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
838 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել