211652_close_icon
views-count1213 դիտում article-date 10:32 11-09-2023

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը երդվեց և ստանձնեց մանդատը

Ազգային ժողովի 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: «ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դադարեցրած մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի, մանդատը տրվում է «Հայաստան» դաշինքի  ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին: Շնորհավորենք պարոն Մելքոնյանին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը:

 

Նմանատիպ նյութեր