1177 դիտում
13:01 11-09-2023
Բաքուն ռազմական տեխնիկա է կուտակում սահմանին, էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է․ ՊՆ փոխնախարար
Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ նոր ռազմական գործողություններ սկսվելու ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը մեծ ռազմական գործողություններին չհասնի:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, գրում է Tert.am-ը։
Նա նշեց, որ ադրբեջանական կողմի զորքի և զինտեխնիկայի կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է ՊՆ-ն։
Ավելորդ լարումից խուսափելու համար Սարգսյանը հորդորեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
Լրագրողները հետարքրվեցին, թե հակառակորդը հարձակողակա՞ն զենքեր է կուտակում սահմանին, քանի որ այն հաստատող տեսանյութեր են սոցցանցերում շրջանառվում, փոխնախարարը պատասխանեց․
«Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետանային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է»:
Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Հայաստանի և Արցախի սահմանների ամբողջ երկայնքով։

Նմանատիպ նյութեր
2771 դիտում
18:50 16-03-2014
Ռուսաստանի հետ սահմանին ուկրաինացիները զորքեր են կուտակում
8903 դիտում
23:54 17-08-2018
Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակում Սիրիայի սահմանին
128603 դիտում
23:52 16-11-2020
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորք և ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում. «Սոլովյով»
Այս բաժնից
688 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին