211652_close_icon
views-count1186 դիտում article-date 10:35 13-09-2023

Մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը

2022 թվականի այս օրն  Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նիստում այս մասին հիշեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում է Tert.am-ը։

«Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ»,- նշեց Սիմոնյանը:

Նա առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց 1 տարի առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը։

Նմանատիպ նյութեր