211652_close_icon
views-count1192 դիտում article-date 23:13 14-09-2023

Երևանի և Լոռու մարզի մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մայակ, Բանավան թաղամասերի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի, Երևանյան խճուղու 62-ից 70/1 (զույգ համարների) Հաղթանակի փողոցի թիվ 1, 3, բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վերին Այգեստան, Շահումյան, Ոփյան, Չարենցի, Ս.Ավետիսյան, Առափնյա փողոցների, Կենտրոն 1-ին, 2-րդ, 3-րդ թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր