43843 դիտում
16:42 20-09-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Mercedes-ը խոշոր եղջերավոր անասունին չհարվածելուց հետո դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Ռուստամ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռուստամ Ս․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 18-ամյա Արթուր Պ․-ն և 17-ամյա Արթուր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու վաչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքված ականատեսները ասում էին, որ վթարի պատճառը եղել է վարորդի առջև խոշոր եղջերավոր անասունի հայտնվելը և վարորդը նրան չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+