Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ անդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ում (նախկինում՝ Twitter-ում) գրել է, որ քննարկել են «խորապես մտահոգիչ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։ Այս մասին հաղորդում է shantnews-ը։
«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- գրել է Բորելը։
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում է հայկական վերահսկողության տակ։
Առաջին բախումներից հետո տարածված հայտարարության մեջ Եվրամիությունը դատապարտել է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։