211652_close_icon
views-count1513 դիտում article-date 21:49 20-09-2023

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում անձրևային եղանակը կպահպանվի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան 3-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 20-ի, 24-25-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 21-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 23-25-ին՝ 13-16մ/վրկ արագությամբ։

ՀՀ մարզերում՝

Լուսանկարը՝ Նարեկ Ծատուրյանի



Երևանում՝

Նմանատիպ նյութեր