211652_close_icon
views-count1006 դիտում article-date 20:51 21-09-2023

Անկախությունը Պուտինի մոտ պոզա ընդունելը չէ. ոչ ոք մեր անկախությանն այնքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանը. Զուրաբյան․ news.am

Հիմա Նիկոլ Փաշինյանի գլխավոր գործունեությունը լինելու է կատարվածի համար պատասխանատվության բաշխումը՝ թաքցնելու համար այն, որ այս ամենի արդյունքը բացահայտ ցինիզմով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Աշխարհը երբեք արդար չի եղել ու չի լինելու. պետք է պայքարել: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մեր շահերի համար պատասխանատու չեն, իրենք պատասխանատու են իրենց շահերի համար: Նույնը կարելի է ասել Թուրքիայի, Ադրբեջանի մասին»,-ասաց նա:

Նա տաօրինակ համարեց, որ գովեստի խոսքեր հնչեցին երեկ Ադրբեջանից Նիկոլի հասցեին. «Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո Զանգեզուրի միջանցքն է: Սա շատ ավելի դժվար է, քան Ղարաբաղի վերջնական նվաճումը: Էս հարցում Իրանը դեմ է լինելու վերաձևմանը: Դեմ են լինելու նաև այլ խաղացողներ՝ իրենց շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվելու են իրենց այդ նպատակից: Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել»:

Զուրաբյանն անդրադարձավ նաեւ Արցախում տիրող իրավիճակին՝ նշելով. «Ադրբեջանը փակել է ճանապարհները, ասում է՝ չի լինելու էվակուացիա, լինելու է ինտեգրացիա: Հիմա հարց՝ եթե ես չեմ ուզում դառնալ սիստեմիկ հայատյացությամբ տառապող պետության քաղաքացի… Ուրեմն դու սեպարատիստ ես ու կգնաս բանտ:

Ես Ալիևից ոչ մի բարեհոգություն չեմ սպասում: Իր հոր մեջ հայատյացություն չկար, ինքը դա ունի: Իրենք ինտեգրացիան այլ կերպ են պատկերացնում. Մեծ մասին բանտերը կլցնեն, մնացածն էլ ճորտի կարգավիճակում կապրի»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր