211652_close_icon
views-count1372 դիտում article-date 23:49 21-09-2023

«Նիկոլ Փաշինյանը Արցախը համարում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայրենիքը եւ ատում է Արցախը»․ Թագուհի Թովմասյան․ aravot.am

«1915 թվականի ցեղասպանության կրկնողությունն է,  ուղղակի ժամանակակից մեթոդներով՝ ԱԹՍ-ներով, հրթիռներով, ավիացիայով ու այլ տեսակի ռմբակոծություններով։ Ադրբեջանի զինյալները Արցախի շրջափակված, կիսասոված քաղաքացիներին, որոնք ոչ փախչելու տեղ ունեն, ոչ ձեւ, բառացիորեն կոտորում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց այսօր ԱԺ-ի մոտ  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հրավիրած հանրահավաքին ներկա ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի տեղեկություններով ադրբեջանցի ագրեսորները կռիվ են տալիս Ստեփանակերտի փողոցներում՝ նպատակ ունենալով իրենց դրոշը կանգնեցնել Ստեփանակերտի կենտրոնում՝ կառավարական շենքերի վրա եւ վերջնականապես օկուպացնել Արցախը։

«Սա անգամ ազգային ողբերգությունից ավելի է։ Եվ ամենավատն այն է, որ մենք ազգովի անճար, անհույս՝ փողոցներում չգիտենք ինչ անենք, որպեսզի կանխենք հնարավոր ավելի վատ սցենարները։ Օր՝ օրի ավելի վատն է լինում։ Այսօր երեկվանից է վատ, երեկ՝ նախորդ օրվանից էր վատ եւ այսպես շարունակ։ Իսկ ամենամեծ ողբերգությունը, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի ոչինչ չեն անում Արցախի պաշտպանության համար, մինչդեռ, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ գրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է եւ վտանգի դեպքում քայլեր պետք է իրականացնի։

Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ քայլ չի իրականացնում, դիտորդի կարգավիճակով հետեւում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Ավելին, խոստովանեց, որ Արցախում տեղի ունեցածի մասին տեղեկանում է մամուլից եւ պաշտոնական խողովակներից։ Այսինքն,  ուղիղ կապը Արցախի հետ, Արցախի նորընտիր ղեկավարության հետ խզված է։ Հայաստանի որեւէ պաշտոնյա ուղղակի չի շփվում Արցախի իր պաշտոնակցի հետ։ Իսկ հիմա առավել տխուր է, որ արդեն առաջին դեմքերը իրար հետ չեն շփվում։ Սա էլ նշանակում է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով Թուրքիան եւ Ադրբեջանը կարողացան հասնել նրան, որ մեր երկրորդ հայկական հանրապետությունը ուղղակի մեր ձեռքից վերցնում են, եկեք խոստովանենք, բոլորիս լուռ համաձայնության ներքո։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Արցախը համարում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայրենիքը եւ ատում է Արցախը։ Դա նկատվում է»,-ասաց տիկին Թովմասյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր