211652_close_icon
views-count1084 դիտում article-date 10:24 23-09-2023

«Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում։

«Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։

Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը», - նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր