25669 դիտում
21:04 23-09-2023
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհն ամբողջությամբ կապիտալ ասֆալտապատվել ու արդեն շահագործվում է, սակայն չգիտես ինչու լավ գործը կիսատ են թողել, ինչն էլ վթարների պատճառ է դառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը չի նվազում այդ թվում՝ ողբերգական, գաղտնիք չէ:
Գաղտնիք չէ նաև, որ վերջին տարիներին, հանրապետությունում հիմնովին վերանորոգվել են այնպիսի ճանապարհներ, որտեղ վերջին անգամ վարորդները ասֆալտ տեսել են սովետական տարիներին:
Գեղարքունիքի մարզում մեծ թափ է ստացել ճանապարհների կապիտալ վերանորոգումը, որի հսկողությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հանձնարարականով դրվել է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ վրա:
Ցավոք լինում են նաև դեպքեր, որ որոշ աշխատանքներ կատարվում են փնթի ձևով: Արդեն տևական ժամանակ է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին 40-ից ավելի կմ հատված կապիտալ վերանորոգվել է, բայց չգիտես ինչու բացակայում են գծանշումները, իսկ հանրապետությունում վթարների պատճառ է նաև այն, որ գծանշումները բացակայում են ու երբեմն, երբ այդ հատվածներում ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, վարորդները միմյանց են մեղադրում՝ ասելով, թե ես իմ ճամփով գնում էի, ես մեղավոր չեմ, իսկ այդ մի քանի կմ-անոց հատվածում ոչ մի գծանշում չկա:
Հուսանք հրապարկումից հետո պատկան մարմինները հրատապ կլուծեն գծանշման խնդիրը: Նամանավանդ գիշերային ժամերին հենց գծանշումներն են որոշ չափով օգնում վարորդներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
12:33 10-03-2023
Մեկնարկում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները