211652_close_icon
views-count54372 դիտում article-date 21:38 23-09-2023

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել. ժամանել են փրկարարներ, բժիշկներ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Մոտ 40 րոպեից ավելի է մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությաւն Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտկան հաշվարկ: 

Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը: 

Այս պահին տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Նարեկ Մաթևոսյանն ու Արզուման Սոֆանյանը, իսկ այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարներն ու ոստիկանները: 

Այս պահին բանակցություններն արդյունք չեն տալիս: 

Ոստիկանություն ու Պարեկային ծառայությունը պարզում են տղամարդու ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը ասում էին, որ ճանաչում են նրան, ում անունը Խաժակ է և 30-ից ավելի անգամ թե՛ Երևանում, թե՛ Արարատի մարզում նման եղանակով փորձել է կամրջից ցած նետվել

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր