211652_close_icon
views-count1303 դիտում article-date 15:59 26-09-2023

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար, այս մասին Սյունիքում լրագրողներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։

Դա, նրա խոսքով, կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը։

Նա ասաց, թե Սյունիքում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում իրենց ընտանիքի անդամները։

«Այս աջակցությունը կօգտագործվի նաև աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը»,- նշեց ԱՄՆ պաշտոնյան։

Փաուերը նշեց, որ կան առանց ծնողների ուղեկցությամբ Հայաստան ժամանած մեծ թվով երեխաներ, խիստ անհրաժեշտ է, որ նրանք  հնարավորինս շուտ կարողանան գտնել իրենց ընտանիքներին։

Նմանատիպ նյութեր